ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆ. Բանակի հրամանատարությունը հանձնվեց ապաշնորհ ու նյութապաշտ մարդկանց

Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆ. Բանակի հրամանատարությունը հանձնվեց ապաշնորհ ու նյութապաշտ մարդկանց
28.01.2013 | 15:27

Շնորհավորում եմ մեր ժողովրդին, Հայրենիքին նվիրված ազատամարտիկներին, սպաներին և զինվորներին` Հայկական Բանակի ստեղծման 21-րդ տարելիցի առթիվ:

Ցավոք, Արցախյան պատերազմից հետո անձնական ու կլանային շահերով առաջնորդվող քաղաքական ղեկավարությունը ծանր զոհողությունների գնով ստեղծված Բանակը վերածեց իր ուժային հենարանի: Բանակի հրամանատարությունը հանձնվեց ապաշնորհ և նյութապաշտ մարդկանց, իսկ չարքաշ ծառայությունը բաժին հասավ անապահով խավի զավակներին:
Երկրում և հատկապես Բանակում տիրող բարոյահոգեբանական անկումային իրավիճակն հիշեցնում է Կարսի անկման նախօրեն: Հղփացած և ապաշնորհ գեներալակազմի ցոփ ու շվայտ կյանքի կողքին` սպաների, զինվորների և ազատամարտիկների ընտանիքների դժվար ապրուստ, անգամ` ծայրահեղ աղքատություն: Միևնույն ժամանակ` աղաղակող անարդարություն, քրեական բարքեր, արտոնյալների ամենաթողություն և անպատժելիություն, մյուսների նկատմամբ` բռնություն և ստորացում, ինչն հաճախ հանգեցնում է հաշմության և մահվան:
Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մենք չկարողացանք ստեղծել ազգային նպատակներ ու խնդիրներ հետապնդող պետություն և ազգային բանակ:
Սակայն իշխող քաղաքական դասին և նրա ստրկամիտ գեներալակազմին թող հայտնի լինի, որ Հայ ժողովուրդն ու Հայ զինվորը ստրուկ չեն և շուտով հաշիվ են պահանջելու իրենցից:
Հայրենիքի համար այս ծանր պահին հատկապես կարևոր է, որ սպաները վեր կանգնեն առօրեական մտածելակերպից և գիտակցելով իրենց ռազմավարական դերը, ակտիվ կերպով մասնակցեն նոր որակի ազգային պետության կերտման գործին:

Դիտվել է՝ 5564

Մեկնաբանություններ